Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԽԽՎ Հավելի անվան մրցանակ՝ ադրբեջանցի ակտիվիստին

ԵԽԽՎ Հավելի անվան մրցանակ՝ ադրբեջանցի ակտիվիստին
30.09.2014 | 12:16

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) այս տարի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակը շնորհել է բանտարկված ադրբեջանցի ակտիվիստ Անար Մամադլիին:
Մրցանակը, որի դրամական պարգևը 79 հազար դոլար է, կոչված է խրախուսելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բացառիկ գործունեությամբ աչքի ընկած անձանց:
Մամադլին ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերին՝ հարկերից խուսափելու և անօրինական գործունեություն ծավալելու մեղադրանքով:

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ